01.12.2020|
01:13
Երբ գլխավոր դավաճանին արդարացնելու համար այսօր աջ ու ձախ այլ դավաճաններ են փնտրում, չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ Արցախյան բոլոր պատերազմների բովով անցած արցախցի գեներալներին հերիք չէ 2,5 տարի վարկաբեկեցին, հիմա էլ ոմանց «դուխը» հերիքում է ասելու, որ նրանք են իրենց բնօրրանը հանձնել։ Նախօրեին նման հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ Ժորա Սափեյանը, և ծնունդով հադրութցի, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանին մեղադրեց Հադրութը հանձնելու մեջ։